Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՊՀ-ի մասնակցությամբ հերթական սկանդալն է հասունանում

ԵՊՀ-ի մասնակցությամբ հերթական սկանդալն է հասունանում
15.06.2023 | 09:57

ՈՒրեմն, սովորության համաձայն, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն հանրությանը տեղեկացրեց իր հերթական դարակազմիկ «ձեռքբերման» վերաբերյալ: Այս անգամ վերջինս ավետեց, որ ԵՊՀ-ի և Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջև այլևս առկա է «փոխըմբռնում»: Ճիշտն ասած, այդ բուհերի միջև երբևէ հակասություն կամ թշնամություն չի նկատվել, սակայն խնդիրն այլ է:

Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանն ունի պաշտոնական կայք, որում լուսաբանվել է ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի այցը ԵՊՀ, վերջինիս ելույթը, ինչպես նաև այցի նպատակը: Կայքում տեղադրված ծավալուն հոդվածում ընդհանրապես չի հիշատակվում Հ.Հ-ի ավետած «դարի փոխըմբռնումը»: Ավելին՝ Մոսկվայի պետական համալսարանի կայքում ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք այսրոպեական Հ.Հ-ն «հասկանալի» պատճառներով հայ հանրության չէր ներկայացնի:

Օրինակ, ո՞վ գիտեր, որ անցյալ տարի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի և Հայաստանի համալսարաններից ստեղծվել է Եվրասիական համալսարան (՞):

Բացի դրանից՝ ո՞վ գիտի, որ 2023 թ. աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և միջինասիական երկրներում պետք է կազմակերպվեն Լոմոնոսովի անունը կրող գիտական կոնֆերանսներ:

Այս փաստերի մասին այսրոպեական Հ.Հ-ն բազմաբովանդակ լռում է: Անշուշտ, վերջինիս ձեռնտու չէ պատմել, թե ինչ պայմաններով է ԵՊՀ-ն մտել Եվրասիական համալսարանի կազմ կամ ովքեր են լինելու ԵՊՀ-ի պատվիրակներն աշնանն Ադրբեջանում կայանալիք գիտական կոնֆերանսում:

Չերկարացնեմ, այսրոպեական Հ.Հ-ի «փոխըմբռնումների» վերաբերյալ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պաշտոնական կայքը ոչինչ չի գրում:

Փաստորեն, կամ կայքն է ստում, կամ՝ այսրոպեական Հ.Հ-ն:

Ողջամիտ երրորդ տարբերակ չկա:

Սակայն, կա մի շատ կարևոր հանգամանք:

ԵՊՀ այսրոպեական ռեկտորի հայրանունը Վահագնի է: Այսինքն՝ Հ.Հ.Վ (ռուսերեն՝ О.О.В): Մոսկվայի պետական համալսարանի պաշտոնական կայքը վերջինիս ներկայացրել է, որպես О.И. Ованиссян ( հայրանունը՝ И (՞) և ազգանվան մեջ երկու с տառ (՞) ):

Կարծում եմ, որ սրանից ավելի խորը փոխըմբռնում հնարավոր չէ պատկերացնել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4990

Մեկնաբանություններ